Հայաստանում չկա ռուսաստանագիտություն։
Մատերի վրա հաշված մարդիկ կան, ովքեր քիչ թե շատ հասկանում են` ինչ է Ռուսաստանն ու ռուսական քաղաքականությունը։
Եվ գրեթե չկան մարդիկ, ովքեր պատկերացնում են Ռուսաստանում որոշումների կայացման համակարգն ու ներէլիտար կապերը։
Ռուսաստանի մասին փորձագիտական մեծամասնության պատկերացումները խարսխված են աշխարհաքաղաքական կարծրատիպերի վրա և ունեն իներցիոն բնույթ։ Այսինքն` խորապես պրոպագանդիստական են և որևէ կապ չունեն քաղաքագիտական փորձաքննության հետ։
Վահե ԴԱՎԹՅԱՆ